Արսեն Թորոսյանն ազատվել է նախարարի պաշտոնից, կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հանրապետության նախագահի հրամանագրով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին ՍիվիլՆեթը տեղեկանում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահի մեկ այլ հրամանագրով առողջապահության նախարար է նշանակվել Անահիտ Ավանեսյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։

Արսեն Թորոսյանը ֆեսյբուքի իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումը շարունակելու է վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։