Կոմունիկացիաների ապաշրջափակում՝ առանց կոմունիկացիաների. ինչ են կարծում խորհրդարանական ուժերը

Տարածաշրջանում կոմունիկացիների ապաշրջափակման գործընթաց սկսելու կետը ներառված է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, ավելի ուշ՝ հունվարի 11-ին, քննարկվել է Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանը։ ՍիվիլՆեթը զրուցել է Ազգային ժողովի երեք խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ։ Կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում, օրինակ, նախատեսվում է նաև երկաթուղու գործարկում, մինչդեռ Հայաստանի հարավային հատվածի՝ Մեղրի-Կապան երկաթգիծը դեռ 2013-ին ապամոնտաժվել է։ Մյուս հարցը անվտանգային է՝ ինչպես են հայկական պետհամարանիշներով բեռնատարները երթևեկելու Ադրբեջանի տարածքով։

Մեկնաբանել