Հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, առողջացել է 436 մարդ

Հայաստանում հունվարի 18-ին կատարվել է 2 224 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 236 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 11 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 436 մարդ։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ 

Հունվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164 912 դեպք, որոնցից 153 500-ը՝ առողջացած, 3 007-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 671 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 626 377 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 60-րդ տեղը՝ 164 912 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 247 915 դեպքով, Ադրբեջանը 47-րդ տեղում է՝ 227 391 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 392 963 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 336 217 դեպքով: