Կառավարությունը մեկնարկում է կոնդի վերակենդանացման գործընթացը

Կառավարությունը ցանկանում է վերակենդանացնել Կոնդ թաղամասը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինական կոմիտեից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: Ծրագիրը անվանել են «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ»։

Թաղամասի վերակենդանացման համար դեռ 2020-ի սեպտեմբերին ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ։

Կոնդը Երեւանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։

Մեկնաբանել