Պլատինի. Մարզադաշտերի խոտածածկը պետք է փոխվի

Այս մասին, ըստ Panorama.am-ի, հաղորդում է Reuters-ը: Ֆուտբոլային պաշտոնյաներն այդ խնդիրը պետք է լուծեն մինչև Եվրոպայի առաջնությունը, որը կմեկնարկի հունիսի 8-ին:

Պլատինին նշել է, որ խաղադաշտերի առումով առարկություններ չունի, սակայն ՈՒԵՖԱ-ն դժգոհ է հեռուստատեսային պատկերից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահը հայտարարել է, թե Ուկրաինայի հյուրանոցատերերը, որոնք շատ բարձր գներ են սահմանել սենյակների համար, պարզապես թալանով են զբաղված:

Մեկնաբանել