Մարտակերտցիները փակել են ադրբեջանական շարասյան ճանապարհը

Երեկ՝ հունվարի 18-ին, մարտակերտցիները Դրմբոն գյուղի հատվածում փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Մարտակերտի բնակիչները բողոքի գործողությամբ փորձել են արգելել ադրբեջանցիների տեղաշարժը Մարտակերտի տարածքով դեպի Քարվաճառ։ Ակցիայի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Իշխանյանը։

Մարտակերտցիները ռուս խաղաղապահների հետ բանակցության ժամանակ հետևյալ հարցն են բարձրացրել՝ եթե ադրբեջանցիները օգտվում են Մարտակերտի ճանապարհից՝ Քարվաճառ մեկնելու համար, ապա իրենց էլ Քարվաճառով ճանապարհ տրվի դեպի ՀՀ՝ Վարդենիս: Արցախցիներն իրենց պահանջը ներկայացրել են ռուս խաղաղապահների ղեկավարին։

Նրանց խոսքով՝ եթե բարձրացված խնդիրը չլուծվի, շարունակելու են փակել ճանապարհները:

Մեկնաբանել