Արցախ է վերադարձել ավելի քան 50 հազար մարդ. ՌԴ ՊՆ

Այսօր՝ հունվարի 19-ին, Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով վերադարձել է 175 արցախցի։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել 50 հազար 002 տեղահանված, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը։

«Ամեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղի բնակիչների և տեղահանվածների շարասյուները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել