Պատերազմի չորրորդ օրը հասկացանք՝ Ապրիլյանից վատ է վիճակը․ Արտյոմ Արևիկյան

Արցախյան երկրորդ պատերազմը սկսվելու պահին Արտյոմն ընդամենը ութ ամսվա զինծառայող էր։ Հիշում է՝ առաջնագիծ գնալիս ծառայակիցներն ու ինքը դրական էին տրամադրված, կատակներ էին անում, որ անհանգստությունն ու վախը հաղթահարեն։ Առաջին օրերին մտածում էր՝ արդյոք այս պատերազմն էլ կլինի Ապրիլյանի նման, սակայն չորրորդ օրն արդեն հասկանում է, որ իրավիճակն ավելի բարդ է։

Արտյոմն այժմ բուժում է ստանում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Վստահ է՝ շուտով լիովին ապաքինվելու է և շարունակի ուսումը։