Պետք է քաղաքական լուծումներ գտնել ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար․ ՆԱՏՕ-ի քարտուղար

Մենք պետք է քաղաքական լուծումներ գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար։ Հունվարի 18-ին Փարիզում համաժողովի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտնում է դաշինքը պաշտոնական կայքը։

«Գլխավոր ուղերձն այն է, որ մենք պետք է հարգենք ինքնիշխանությունը։ Եվ, իհարկե, մենք պետք է փնտրենք նաև քաղաքական լուծումներ։ ՆԱՏՕ-ն աջակցում է տարբեր՝ քիչ թե շատ սառեցված հակամարտությունների քաղաքական լուծումներ գտնելու ջանքերին»,- ասել է Յենս Ստոլտենբերգը` պատասխանելով Իտալիայի նախկին վարչապետ Էնրիկո Լետայի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցին։

Մեկնաբանել