Ալիևը Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» է նշանակել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախում «նախագահի հատուկ ներկայացուցիչներ» նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունից։

Հրամանագրի համաձայն՝ ներկայացուցչությունները գտնվելու են Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

«Ստեղծված ներկայացուցչությունները ղեկավարում են Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչները, որոնք իրենց պաշտոնին նշանակվում և ազատվում են պետության ղեկավարի կողմից և ենթարկվում են անմիջապես նրան»,- գրում է կայքը։