Հիշեցնենք, որ Գվարդիոլան մինչև հիմա միանշանակ պատասխան չի տվել, որ մտադիր է շարունակել աշխատանքը կատալոնյան թիմում: Իսպանական և բրիտանական ԶԼՄ-ները մեկ անգամ չեն գրել, որ նա կարող է այլ ակումբ գլխավորել:
«Ես չեմ կարծում, որ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն այլ ակումբի հետ: Պարզապես նա այդ մասին կհայտարարի թիմի համար լավագույն պահին: Բանն այն է, որ Գվարդիոլան շատ հետևողական է և տրամաբանական իր գործողություններում»,- հայտարարել է Գասպարը: