Հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, առողջացել է 357 մարդ

Հայաստանում հունվարի 19-ին կատարվել է 2 028 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 309 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 15 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 357 մարդ։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ 

Հունվարի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 221 դեպք, որոնցից 153 857-ը՝ առողջացած, 3 016-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 607 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 628 405 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 165 221 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 249 465 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 227 696 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 2 399 781 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 342 134 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։