Արցախի հողերի կորուստը լուրջ հետևանք է ունենալու Հայաստանի գյուղատնտեսության համար

Պատերազմի հետևանքով Արցախի 90 000 հեկտար հողատարածք է հանձնվել Ադրբեջանին, որտեղ աճեցվել են մինչև 150 000 տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային կուլտուրաներ: Ֆերմեր-գործարար Հարություն Մնացականյանի խոսքով՝ սա լուրջ հետևանք է ունենալու Հայաստանի գյուղատնտեսության համար: Առաջիկա տարիներին Հայաստանն ավելի շատ հացահատիկ է ներկրելու, եթե կառավարությունը չմշակվող հողատարածքների մշակման և դրանց արտադրողականության բարձրացման խնդիր չդնի: