ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Նրա խոսքով՝ քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Քրգործը վերաբերում էր ԱԱԾ նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն։

Իրավապահները հայտնել էին, որ իր պաշտոնավարման շրջանում Վանեցյանը, անտեսելով օրենքով սահմանված 50 տարեկանի սահմանափակումը, բաժնի պետի պաշտոնում նշանակել էր 51 տարեկան, փոխգնդապետի զինվորական կոչում ունեցող, նախկինում ծառայությունից արձակված անձի` նրան տալով գնդապետի կոչում: