«Կարմիր գծերը» կպահպանվեն Երևանի երկու վարչական շրջաններում

Երևանի 10 վարչական շրջաններում կհանվեն կայանման համար նախատեսված «կարմիր գծերը»։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հունվարի 20-ին ընդունեց օրենքի նախագիծը։

Այն հեղինակել էին «Իմ քայլ»-ի պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ «Կարմիր գծերը» կշարունակեն գործել երկու վարչական շրջաններում՝ Կենտրոնում և Արաբկիրում։

Օրենքի փոփոխությունը ենթադրում է նաև, որ քաղաքացիները կայանման համար կտուգանվեն այն դեպքում, երբ կայանումը կֆիքսվի 15 րոպե տևողությամբ, ու կլինի այն հաստատող տեսանյութ։