Ապրիլի 14-15-ը Դիլիջանում կկայանա «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում, որին մասնակցելու են ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, հետաքրքրված տարբեր ոլորտների ընկերությունների, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների շուրջ 70 ներկայացուցիչներ։
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) աջակցությամբ:
Ֆորումի ընթացքում կքննարկեն տեխնոլոգիական լուծումների և ապրանքների առևտրայնացումը: Օրակարգային թեմաներից են`տեխնոլոգիա, նորարարություն, կլաստերային զարգացում, ազատ տնտեսական գոտիները և դրանց դերը տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման գործում, տեխնոպարկերի և ինկուբատորների դերը` որպես տեխնոլոգիական ձեռներեցության կարևոր խթան, տեխնոլոգիական ձեռներեցության ֆինանսավորման և հարկային խնդիրներ, տեխնոլոգիական ձեռներեցության համար անհրաժեշտ հատուկ ենթակառուցվածքների զարգացում, տնտեսությունում առկա տեխնոլոգիական խնդիրների ՓՄՁ և նորաստեղծ ընկերություններին հասանելիության ապահովում և այլն: