Նարինե Խաչատուրյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյան) պաշտոնից ազատվել է։

Նարինե Խաչատուրյանը ԿԳՄՍ փոխնախարար էր նշանակվել 2019 թվականի հունիսի 11-ին։

2007-2019 թվականներին նա եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը։