«Հայրենիքը պաշտպանած մարդիկ պետք է դառնան էլիտա»․ «Հայաստան – 4090» նախաձեռնության շուրջ

Հայաստանի մի խումբ քաղաքացիներ սկսում են նոր կրթական նախաձեռնություն՝ «Հայաստան – 4090», որն ուղղված է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մասնակիցների կամ նրանց ընտանիքի անդամների կրթության հասանելիության խնդիրների լուծմանը: Բժիշկ-ուռուցքաբան Գևորգ Թամամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է՝ քաղաքացիները, որոնք անձնազոհաբար պաշտպանել են հայրենիքը, ինչպես նաև հայրենիքը պաշտպանելիս զոհվածների երեխաները, պետք է ստանան լավագույն կրթությունը և դառնան «մեր ազգի իրական էլիտան»: Այս նախաձեռնությունը հենց այդ մասին է, ընդգծում է նա:

Մեկնաբանել