Ալիևի հայտարարությունները իրարամերժ են. արտգործնախարար

Արտգործնախարար Արա Այվազյանը, խորհրդարանում պատասխանելով «Իմ քայլ»-ի պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին, ասաց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի կողմից հայտարարում է, թե հակամարտությունը լուծված է, մյուս կողմից՝ հայտարարություններ անում, որոնք բորբոքում են հակամարտությունը։ «Հակամարտությունը մտել է մի նոր փուլ։ Շատ կարևոր էր իմ այցը Արցախ, քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձևավորելու ու աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը»,- ասաց Այվազյանը՝ թվարկելով, թե որոնք են Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունները։