Պատերազմի հետ կապված 1 300 քրգործ կա․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի հետ կապված իրավապահ մարմինները 1 300-ի կարգի քրեական գործ են հարուցել։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի հարցին, թե ինչու մինչև հիմա չկան դավաճանների անունները, որոնց մասին վարչապետը իր ելույթներում հայտարարել էր պատերազմի ընթացքում և դրանից հետո։

«Իմ հայտարարությունների մի մասի վերաբերյալ կան, կամ այդ պահին եղել են քրեական գործեր և համոզված եմ, որ քրեական գործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ։ Միայն դուք չեք այդ հարցը բարձրացնում, այդ հարցը կա, գոյություն ունի։ Իհարկե, մենք ամեն ինչ պետք է անենք, որ հարցերը ստանան մաքսիմալ արդյունավետ պատասխաններ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ նշված քրեական գործերով այժմ նախաքննություն է ընթանում։