Արտահերթ ընտրությունների առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատգամավորների հետ զրույցում ասաց՝ արտահերթ ընտրությունների առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ։ Նա զարմանալի է համարում այն, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը. «Տրամաբանական չէ, որ իշխանությունն ինքն իր համար արտահերթ ընտրություն անի»,- ասում է Փաշինյանը ու վստահեցնում՝ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը։