Մինչ այժմ դուրս է բերվել 3 439 մարմին, որոնցից դեռևս 766-ը նույնականացված չեն․ Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ ունենք դուրս բերված 3 439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն, ԴՆԹ նույնականացման փուլում են։ Այսօր՝ հունվարի 20-ին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Կան նաև անհետ կորածներ, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել, որովհետև այդ վերջնական թիվը երբ որ ունենանք, ամբողջական զեկույցով կներկայացվի պաշտպանության նախարարության կողմից»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը շեշտեց, որ զոհերի թիվը 4 000-ը չի անցնելու․ «ՊՆ-ն արդեն վերջնական ցուցակների ճշգրտումով՝ անհետ կորածների, գերիների հետ կապված նույնականացումներով, իր վերջնական զեկույցով կներկայացնի»։

Տիգրան Ավինյանը նաև հայտնեց, որ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողների թիվը չի գերազանցում 150-ը։