Հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, առողջացել է 189 մարդ

Հայաստանում հունվարի 20-ին կատարվել է 2 199 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 307 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 14 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 189 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։ 

Հունվարի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 528 դեպք, որոնցից 154 046-ը՝ առողջացած, 3 021-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 719 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 630 604 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 165 528 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 251 071 դեպքով, Ադրբեջանը 49-րդ տեղում է՝ 228 028 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 406 216 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 348 316 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։