«Մենք վարկերը տանք, թուրքերը վայելե՞ն»․ շուշեցի ընտանիքի պատմությունը

Վարդիթեր Հակոբյանը միայնակ մայր է՝ հինգ երեխաներով։ Ընտանիքն ապրում էր Շուշիում․ Վարդիթերն աշխատում էր, երեխաները դպրոց էին հաճախում: Հիմա նրանք ապրում են Ստեփանակերտի ծերերի տան մի սենյակում՝ վեց հոգով: Բազմաթիվ կենցաղային խնդիրներ ունեն, այդ թվում՝ այլևս իրենց չպատկանող գույքի վարկերի հետ կապված, սակայն չեն պատրաստվում հեռանալ Արցախից։ Ինչպես Վարդիթերն է ասում՝ «Ստեփանակերտում գոնե փչում է Շուշիի քամին»։

Մեկնաբանել