«Իմ քայլը» ԲԴԽ անդամի համար առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատրյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատրյանին: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից։

Մինչ այս Ջհանգիրյանը հանդիպել է «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ։ Հունվարի 13-ին լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ «ոչ թե քաղաքական թիմի անդամ է դառնում, այլ գնում է մասնագիտական աշխատանքի»։

Նախկինում Ջհանգիրյանը եղել է պատգամավոր, ինչպես նաև զբաղեցրել ՀՀ զինվորական դատախազի և գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնները։