✓The Armenian and French FMs hold phone talks.
✓Armenia’s government proposes establishing a new revamped Interior Ministry.
✓Eric Hacopian gives his take on what a Biden presidency will mean for Armenia.
✓The Armenian and French FMs hold phone talks.
✓Armenia’s government proposes establishing a new revamped Interior Ministry.
✓Eric Hacopian gives his take on what a Biden presidency will mean for Armenia.
Girls in Tech Armenia-ի Tech Boost ծրագիրը նպատակ ունի 2020 թվականի պատերազմի հետևանքով առավել տուժած կանանց և աղջիկներին ներգրավել տեխնոլոգիական ոլորտում և այդպիսով աջակցել տնտեսապես հզորանալուն։ Ծրագիրն ունի 100-ից ավելի մասնակից։ Ծրագրի շրջանակում իրականացվում են թվային հմտությունների, ապա նաև՝ տեխնոլոգիական կոնկրետ ուղղություններով առաջնային հմտությունների զարգացման և կարիերայի կողմնորոշման դասընթացներ:
Հայաստանում մարտի 8-ին կատարվել է 1 643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 11 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 142 մարդ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Մարտի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175 198 դեպք, որոնցից 165 096-ն` առողջացած, 3 225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755 348 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 68-րդ տեղը՝ 175 198 դեպքով։ Վրաստանը գտնվում է 49-րդ տեղում՝ 273 137 դեպքով, […]
Հայաստանի կառավարության որոշմամբ դադարեցվել է Մարին Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF-ի ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները և ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ: Որոշման մասին ՄԱԿ֊ի Մշտական Համակարգողը ու UNICEF-ի ներկայացուցիչները տեղեկացվել են»,- նշեց Աննա Նաղդալյանը։ Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ–Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը: Շտապողականությունը, ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայմանավորված է հայաստանյան առաքելության ընթացքում Մարիան […]
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրում ստեղծված ներքաղաքական իրադրության վերաբերյալ։ «Ինձ համար լիովին հասկանալի է զինվորականության բարձրագույն հրամկազմի վրդովմունքը և բանակի դիրքորոշումը՝ միջամտելու իր իրավասություններից դուրս գտնվող քաղաքական գործընթացներին, ինչի պատճառը ոչ այլ ինչն էր, եթե ոչ վարչապետի անզգույշ փորձը՝ իր կրած նվաստացուցիչ պարտության մեղքը բանակի վրա բարդելու: Դրանով հանդերձ, ուզում եմ ողջունել զինվորականության զուսպ պահվածքը՝ որոշ ուժերի կողմից նրան հակասահմանադրական գործողությունների մղելու կոչերի և դրդումների նկատմամբ: Նման պահվածքը ես գնահատում եմ, որպես բանակի ղեկավարության պետական մտածողության օրինակելի դրսևորում և երկիրը կործանարար ցնցումներից զերծ պահելու ազնիվ ձգտում, ինչն արժանի է մեր ողջ ժողովրդի անկեղծ երախտագիտությանը: Միաժամանակ չափազանց […]