Հերթական երկրաշարժը Վանում

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Սա, ըստ էության, դեռ անցած տարի հոկտեմբերի 23-ին և նոյեմբերի 9-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետցնցումներից է։ Այն ժամանակ մահացել էր շուրջ 600 մարդ։ Շատերը մինչև այժմ դեռ վրաններում են բնակվում։

Թեև այս անգամ ցնցումն այդքան էլ ուժեղ չի եղել, մարդիկ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները։ Նրանք վախենում են իրենց տուն վերադառնալ՝ Չնայած հանգամանքին, որ եղանակը Վանում դեռ բավական ցուրտ է։