Հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք, առողջացել է 213 մարդ

Հայաստանում հունվարի 21-ին կատարվել է 2 042 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 183 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 213 մարդ։ Գրանցվել է մահվան 9 դեպք։ 

Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 165 711 դեպք, որոնցից 154 259-ը՝ առողջացած, 3 030-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7 678 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 632 646 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 165 528 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 251 071 դեպքով, Ադրբեջանը 49-րդ տեղում է՝ 228 246 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 412 505 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 354 520 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։