Ապրիլի 16-ից մայիսի 2-ը Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության Կենտրոնում անցկացվելու է տեղեկատվական անվտանգության թեմայով դասընթաց:
Դասընթացը նպատակ ունի ուսանողներին ուսուցանել տեղեկատվական անվտանգության հիմնական հիմունքները և ներքին և արտաքին հարձակումներից պաշտպանվելու մեթոդները:
ՏԱ դասընթացը վարելու է Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի փորձառու մասնագետ` Վահան Մարկարովը:
ՏԱ դասընթացի ավարտին, ուսանողները կունենան գիտելիքներ վտանգների և հարձակումների ընդհանուր հիմունքների, գաղտնագրային համակարգերի վերլուծության գործիքների մասին և կկարողնան վերլուծել անվտանգության խնդիրները և կիրառել համապատսխան մոտեցումներ` դրանք լուծելու համար:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտը: