Դատական համակարգը վիրահատական միջամտությամբ առողջացման կարիք ունի. Ջհանգիրյան

Բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հունվարի 22-ին  Ազգային ժողովում իր եզրափակիչ ելույթում ասաց՝ Հայաստանի դատական համակարգը «որպես դագանակ մշտապես ծառայել է աղքատ ու խեղճ մարդկանց պատժելու համար, այնինչ տարբեր արտոնյալներ խուսափել են արդարադատությունից»։ «Փաստաբանների մի կաստա կա, որ ծառայում է միմիայն լավ վճարող կլիենտին։ Երբ հարցնում ես՝ ապրիլի 12-ի, մարտի 1-ի դեպքերով դու որևէ մեկին պաշտպանե՞լ ես, նման դեպքեր չեն եղել»,- ասում է նա։ Միևնույն ժամանակ, Ջհանգիրյանը խորհրդարանին խորհուրդ է տալիս մեծ սպասելիքներ չձևավորել։