Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը և՛ ընդդեմ Հայաստանի է, և՛ Ռուսաստանի

Օրբելի կենտրոնի և Ադրբեջանի հարցերով զբաղվող փորձագետ Տարոն Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական, և՛ ընդդեմ Հայաստանի է, և՛ Ռուսաստանի: Առաջիկա շաբաթներին Կարսում սպասվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ: Հովհաննիսյանը սա աննախադեպ չի համարում, քանի որ նախկինում էլ են եղել նման զորավարժություններ: Մյուս կողմից, ըստ նրա, տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման և տնտեսական հնարավոր գործակցության ֆոնին այդ զորավարժությունները ավելի շատ սադրիչ քայլ և ուժի ցուցադրություն են ընկալվում:

Մեկնաբանել