Արցախի կարգավիճակի հարցը ռուս խաղաղապահների շնորհիվ կմնա օդում կախված․ Ավետիք Իշխանյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը եղել է Ղարաբաղ կոմիտեի գաղտնի անդամ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նա նշում է, որ Արցախի կարգավիճակի հարցը միայն ռուս խաղաղապահների շնորհիվ է, որ այսօր մնացել է օդում կախված։ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու ելքեր կան, ասում է Իշխանյանը, սակայն դա հնարավոր կլինի իրականություն դարձնել միայն այն բանից հետո, երբ պատերազմը տանուլ տված և հայ ժողովրդին ստորացուցիչ պարտություն բերած քաղաքական թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամ առաջ հեռանա։