Երևանում կտեղադրվի Ալեքսանդր Մանթաշովի արձանը

Ապրիլի 18-ին Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցում կկայանա հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի արձանի բացման արարողությանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից:

 Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ապրիլի 16-21–ը Երևան է հրավիրել Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդ Մանթաշովին: Վերջինս ներկա կլինի արձանի բացման արարողությանը: