Մեր ռազմավարությունն է ունենալ նոր ատոմակայան. փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը նշում է, որ Հայաստանի էներգետիկ ռազմավարությամբ նախատեսված է կառուցել նոր ատոմակայան: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում փոխնախարարը նշում է, որ կառավարությունը մինչ այդ նախատեսում է մինչև 2036-ը երկարաձգել Մեծամորի գործող ատոմակայանի շահագործման ժամկետը: Հակոբ Վարդանյանը խոսում է նաև տարածքների կորստի հետևանքով Արցախի ՀԷԿ-երի մեծ մասի կորստի, Մեծամորի ԱԷԿ-ի վերազինման և էլեկտարէներգիայի գնի սպասվող բարձրացման մասին: