Հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, առողջացել է 649 մարդ

Հայաստանում հունվարի 26-ին կատարվել է 2 144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 9 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 649 մարդ։ Գրանցվել է մահվան 4 դեպք։ 

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 427 դեպք, որոնցից 156 053-ը՝ առողջացած, 3 056-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641 626 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 166 232 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 254 822 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 229 358  դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 442 350 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 385 706 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։