Հայաստանի պետական պարտքը մեկ տարում աճել է 652 մլրդ դամով

Հայաստանի համախառն պետական պարտքը մեկ տարում աճել է 652 մլրդ դամով՝ 2020թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ կազմելով 4,16 տրիլիոն դրամ (շուրջ 8 մլրդ դոլար): Այս մասին ասված է Ֆինանսների նախարարության հաշվետվությունում:

Համախառն պարտքի կառուցվածքում կառավարության պարտքը կազմում է 3,9 տրլն դրամ կամ 7,5 մլրդ դոլար: Մեկ տարվա ընթացքում այն աճել է 646 մլրդ դրամով: Արտաքին պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 383 մլրդ դրամով՝ 2020թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ կազմելով 2,9 տրլն դրամ (շուրջ 5,6 մլրդ դոլար):

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ներքին պարտքը մեկ տարվա ընթացքում աճել է 373 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն դրամ (1,9 մլրդ դոլար):

Հատկանշական է, որ մոտ 1,8 մլրդ դոլարը բաժին է ընկնում ռեզիդենտների ձեռք բերած պետական պարտատոմսերին, իսկ արտարժույթով պետական պարտատոմսերը կազմել են 80,6 մլն դոլար:

Կենտրոնական բանկի պարտքը, որը ևս հաշվարկվում է պետական պարտքի կառուցվածքում, կազմել է 240 մլրդ դրամ (460 մլն դոլար)՝ մեկ տարվա ընթացքում կրճտվելով շուրջ 7 մլրդ դրամով:

Կառավարության պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը 2020թ. դեկտեմեբրի 31-ի դրությամբ տոկոսային հարաբերակցությամբ կազմել է 74,5 տոկոս, իսկ ներքին պարտքը՝ 25,5 տոկոս: Ընդ որում, ՀՀ դրամով ներգարավված պարտքը կազմում է 24,4 տոկոս, արտարժույթով վերցված պարտքը՝ 75,6 տոկոս:

Արտաքին աաղբյուրներից ներգրավված կառավարության վարկերի կառուցվածքը հետևյալն է. միջազգային կազմակերպություններից 3,5 տրիլիոն դրամ, օտարերկրյա պետություններից՝ շուրջ տրլն դրամ:

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է նաև պետական պարտքի մարման ժամանակացույցը: 2021-24 թթ. առկա պարտավորությունների գծով վճարումների ծավալը նախատեսվում է 350-500 միլիոն դոլարի չափով, վճարումների գագաթնակետը սպասվում է 2025 և 2029 թվականներին, երբ դրանք կգերազանցեն 1 մլրդ դոլարը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նոյեմբերին հայտարարել էր, որ 2020թ․ արդյունքներով երկրի պետական պարտքի մակարդակը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 66,5 տոկոս, 2019թ․ 49,9 տոկոսի դիմաց, իսկ 2021թ․ կհասնի 67 տոկոսի: