Ինչու ընկավ Հադրութը

44-օրյա պատերազմում ամենահակասական և հարցեր առաջացնող դրվագներից մեկը Հադրութի և ամբողջ շրջանի անկումն է: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Հադրութի բնակիչներից հասարակական գործիչ Գագիկ Ավանեսյանը նշում է, որ հայկական կողմի պարտության հիմքը դրվել է 1994-ից, երբ զինադադարի տարիները ճիշտ չօգտագործվեցին: Հադրութի անկումից հետո հակառակորդի առաջ բացվեց անտառային ճանապարհը դեպի Շուշի: Ավանեսյանը ներկայացնում է Հադրութի անկման պատճառները: