Թեթև վիրավորում ստացած զինծառայողները 500 000 դրամի չափով միանվագ օգնություն կստանան

Արցախյան վերջին պատերազմում թեթև վիրավորում ստացած զինծառայողները 500 000 դրամի չափով միանվագ օգնություն կստանան․ համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստում։

«Շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի կամ կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ»,-նշված է որոշման հիմնավորումներում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պարզաբանեց՝ կան բազմաթիվ զինծառայողներ, ովքեր ունեցել են թեթև վիրավորումներ, սակայն գտնվելով բուժհաստատությունում սոցիալական խնդիրներ են կուտակել։ Ընդհանուր առմամբ նման 6 000 զինծառայողներ կան։

Դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչ ապրիլի 15-ը էլեկտրոնային ձևով։

Մեկնաբանել