Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Խաչատրյանների գործով դատարանի վճիռը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը: Այս մասին Գևորգյանն ասել է Արմենպրեսի հետ զրույցում՝ անդրադառնալով Խաչատրյանների ընտանիքի պահանջի վերաբերյալ կայացված վճռին:

«Ծանոթացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի եւ իմ դեմ դատական գործի շրջանակում այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին: Համաձայն չլինելով որոշման հետ՝ պատրաստվում ենք դիմել Վերաքննիչ դատարան՝ այն բողոքարկելու նպատակով»,- ասել է Գևորգյանը:

Հունվարի 25-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել էր վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի քաղաքացիական գործով։ Դատարանը պարտավորեցրել է վարչապետին ներողություն խնդրել Գագիկ Խաչատրյանից և որդիներից։

Մեկնաբանել