✓Զարիֆը շարունակում է իր տարածաշրջանային այցը․ հերթական կանգառը՝ Երևան
✓Ադրբեջանը նախատեսում է գրավյալ շրջաններում ստեղծել գերժամանակակից ենթակառուցվածքներ
✓Ադրբեջանի կառավարման համակարգում տեղի են ունեցել փոփոխություններ
✓Ադրբեջանում սպասում են փոխվարչապետերի հանդիպմանը. Մուստաֆաևի անձը մեծ հետաքրքրություն է առաջացրել
-
Հաստատվել է կորոնավիրուսի 1 075 Ապրիլ 14, 2021
Ապրիլի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: Երեկ կատարվել է 5 869 թեստավորում։ Դրական է թեստերի 18,3 տոկոսը։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 957 է: Ընդհանուր գրանցվել է 205 128 դեպք, որոնցից 184 243-ը` առողջացած, 3 794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915 473 թեստավորում: որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության
-
Օնիկ Գասպարյանը չի ասել, որ Ապրիլ 14, 2021
«Սեպտեմբերի 30-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրն ու պատրաստ է այն կատարել մինչև վերջ»․ ապրիլի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելեց, որ 2020-ի օգոստոսի 21-ին Անվտանգության խորհրդի նիստին Գասպարյանը հավաստիացրել էր, թե արցախյան ուղղությամբ հայկական բանակը կարող է ոչ միայն հետ մղել հակառակորդին, այլև ջախջախել նրա խմբավորումները։
-
ԵԱՀԿ միջնորդները կոչ են անում Ապրիլ 14, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) ապրիլի 13-ին հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացված է ստորև։ Համանախագահները գոհունակությամբ արձանագրում են հրադադարի ամրապնդումն ու ուշադիր հետևում են 2020թ․ նոյեմբերի 9-ին կողմերի միջև հաստատված համաձայնության իրագործմանը։ Համանախագահները ողջունում են զոհվածների աճյունների վերադարձի հարցում առաջընթացը և հակամարտության արդյունքում տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության ու ապրելու պատշաճ պայմանների ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների հարցում գրանցվող շարունակական առաջընթացը։ Համանախագահները կողմերին հիշեցնում են, որ անհրաժեշտ է հավելյալ ջանքեր գործադրել՝ լուծելու մնացած խնդրահարույց հարցերը և ստեղծելու փոխվստահության մթնոլորտ, որը կտանի հարատև խաղաղության։ Այդ […]
-
ՁայնաZOOM. Նաիրա Զոհրաբյանն այլևս «չի Ապրիլ 13, 2021
ՍիվիլՆեթը ներկայացնում է ապրիլի 13-ի հիմնական իրադարձությունները. Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարեցվեցին Արշակ Կարապետյանը նշանակվել է գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Նարեկ Սարգսյանը կրկին կալանավորվել է Բաքվի ռազմավարների «պուրակը» պետական աջակցությամբ ցեղասպան քաղաքականության ապացույց է․ ՄԻՊ
-
Իրանում հայտնված Boeing-ը չի ապամոնտաժվել․ Ապրիլ 13, 2021
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Իրանում հայտնված «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ըստ կոմիտեի՝ մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը: «Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկակսն խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված […]
-
Ինչպես կարող է Ուկրաինայի շուրջ Ապրիլ 13, 2021
Վերջին մեկուկես ամսվա ընթացքում հետխորհրդային տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումների էպիկենտրոն է դարձել Ուկրաինան։ 2021 թ. փետրվարի վերջից սկսած գրեթե ամեն օր Դոնբասում արձանագրվում են հրադադարի խախտումներ, այդ թվում ականանետների կիրառմամբ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում իրավիճակի սրման և խաղաղ կարգավորման գործընթացը խափանելու մեջ։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի պատճառներ՝ Ուկրաինայի ներքաղաքական իրավիճակից մինչև Արևմուտք – Ռուսաստան հարաբերություններ։ Վերջին մեկ տարվա ընթացքում նախագահ Զելենսկու վարկանիշը Ուկրաինայում էական անկում է արձանագրել։ Չնայած նախընտրական խոստումներին՝ Զելենսկուն առայժմ չի հաջողվել որևէ հաջողություն արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում կամ բարելավել բնակչության կենսամակարդակը։ Ավելին, նախագահի մերձավոր շրջապատի անձինք իրենք են հայտնվել կոռուպցիոն […]
-
Սարուշեն. հողագործություն՝ ադրբեջանական նշանառության տակ Ապրիլ 13, 2021
Արցախի Սարուշեն համայնքի բնակիչները գյուղատնտեսական աշխատանքներով են զբաղվում անմիջապես թշնամու նշանառության տակ։ Ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են գյուղի դաշտերում աշխատող մարդկանց ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով վնասվել է գյուղացիներից մեկի տրակտորը: