Հունվարի 30-ին կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին, Մոսկվայում։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Հունվարի 11-ին Մոսկվակում անցկացվել էին Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով ստեղծվելու է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ։

Ստեղծվող եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ռուսական РБК-ն և «Կոմերսանտը» տարածաշրջանի երկաթգծային ուղիների նույն քարտեզն են հրապարակել՝ Ադրբեջանը Մեղրիով Նախիջևանին և Թուրքիան կապող, իսկ Հայաստանից Ռուսաստան երկաթուղին ուղին հետևյալն է լինելու՝ Երևան-Նախիջևան-Մեղրի-Հորադիզ-Բաքու-Դերբենտ։

Մհեր Գրիգորյանի գրասենկայից ՍիվիլՆեթին հայտնել էին, որ հանդիպման օրակարգում ընդգրկված չէ հստակ ուղղություն․ «Օրակարգում ընդգծված չէ որևէ կոնկրետ ուղղություն կամ ենթակառուցվածք, այն ենթադրում է տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման հետ կապված տարբեր հարցերի քննարկում»:

Մեկնաբանել