Պուտինը Դավոսի համաժողովին խոսել է Ղարաբաղի խնդրի մասին

Ռուսաստանի կողմից ձեռնարկվել են, ակտիվ միջնորդական ջանքեր, որպեսզի դադարեցվի զինված հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Ընդ որում, մենք ձգտում էինք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում, մասնավորապես նրա համանախագահների ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հունվարի 27-ին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին իր հեռակա ելույթում։

Պուտինը կարևորել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագիրը հետևողականորեն իրագործվում է։

«Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը․ սա է ամենակարևորը։ Հաջողվել է հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը»,- ասել է ՌԴ նախագահը։

Վլադիմիր Պուտինն արձանագրել է, որ այժմ միջազգային հանրության և ճգնաժամի լուծմանը մասնակցած երկրների առջև ծառացած Է փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության և վերականգնման գործում տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու խնդիրը: