Ընկերություն՝ ծնված պատերազմում

Արցախյան վերջին պատերազմը ընկերացրել է ժամկետային զինծառայող Մհեր Սարգսյանին ու կամավորական Գոռ Գալստյանին։ Նրանք երկուսն էլ պատերազմի առաջին օրերից եղել են մարտադաշտում, միասին կռվել Եղնիկներում ու Կարմիր Շուկայում։ Թեև պատերազմի ընթացքում նրանց ճանապարհները բաժանվել են, բայց դրա ավարտից հետո էլ շարունակում են ընկերությունը։ Մհերն ու Գոռը հետախույզներ են։