ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վահան Բադասյանին

Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ. այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արշակ Զաքարյանը: Լուրը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Աբրահամյանը հայտնել է, որ հետագա գործողությունների մասին կհայտնեն լրացուցիչ:

«Այսօր Եռաբլուրում հայտարարության համար, որը հնչել է մոտավորապես այսպես՝ «դավաճանը պետք է պատժվի և ձերբակալվի», այդ հայտարարության պատճառով ԱԱԾ կողմից ձերբակալվել է Վահան Բադասյանը»,- ասել է Արշակ Զաքարյանը:

Բադասյանը լրագրողների հետ զրույցում ասել է․ «Ես Նիկոլ Փաշինյանին զենքով վերացնելու եմ. թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։