Ջաբրայիլում ևս 8 աճյուն է հայտնաբերվել

Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը»,- ասվում է ծառայության հաղորդագրությունում։

Նոյեմբերի 13-ից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են:

ԱԻՊԾ-ից տեղեկացնում են նաև, որ որոնողական աշխատանքներն այսօր՝ հունվարի 29-ին, շարունակվելու են են Մարտունու, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում:

Մեկնաբանել