Հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք, առողջացել է 265 մարդ

Հայաստանում հունվարի 28-ին կատարվել է 1 190 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 59 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի մոտ 5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 265 մարդ։ Գրանցվել է մահվան 2 դեպք։

Հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166 728 դեպք, որոնցից 156 910-ը՝ առողջացած, 3 069-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 984 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 644 796 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 166 728 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 256 287 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 229 793 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 457 118 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 398 841 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել