ԱԱԾ-ն Վահան Բադասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյան ձերբակալված է, նրան կալանավորելու համար միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից: 

Երեկ՝ հունվարի 28-ին, Ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Վահան Բադասյանին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցրած սպառնալիքի առնչությամբ։

Բադասյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Ես Նիկոլ Փաշինյանին զենքով վերացնելու եմ. թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։