Չորս ամիս լռությունից հետո. Ադրբեջանի զինված ուժերի ԳՇ պետը պաշտոնանկ է արվել

Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովը հեռացվել է պաշտոնից։

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը չորս ամիս գերեզմանի նման լուռ էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հանկարծ այսօր հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի մասին հարցերին և չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում։ Պատճառը պետության ղեկավարի դժգոհությունն է, որը գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ համարժեք զեկույցի համար։

«Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ։ Դրանից հետո պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը»,- գրում է Թուրանը։

Մեկնաբանել