Մեկնարկում է ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի աշխատանքը

Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն իր աշխատանքը կսկսի շաբաթ օրը՝ հունվարի 30-ին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ՝ Ռուսաստանից և Թուրքիայից։ Հրադադարի դիտարկման կենտրոնը գտնվելու է Աղդամի շրջանում։ Մոսկվան և Անկարան Արցախում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրել էին 2020 թ․ դեկտեմբերի 1-ին։

ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ կենտրոնի անձնակազմը իրավիճակի մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է կատարելու անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։