Արցախ․ սահմանամերձ դարձած Շոշ գյուղի առօրյան

Ասկերանի շրջանի Շոշ գյուղը 44-օրյա պետարզմի հետևանքով դարձել է սահմանամերձ։ Գյուղի դպրոցի նկուղը պատերազմի ժամանակ որպես ապաստարան էր ծառայում տեղացիների համար, ինչպես նաև զինվորների գիշերակացի վայրն էր։ Իր աշխարհագրական դիրքով Շոշ գյուղը հենց Շուշի քաղաքի դիմաց է գտնվում։ Երբ երեխաները խաղում են բակում, ուսուցիչները զգուշացնում են, որ Շուշիից երևացող մասում չխաղան՝ վտանգավոր է։ «Մեր գործը երեխաներին կրթելն է, անվտանգության երաշխավորը պետք է պետությունը լինի»,- ասում է Շոշ գյուղի դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը։

Մեկնաբանել